HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավինյանը շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տալիս սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը

Ժամը 11։00-ի դրությամբ՝ Երևանի կենտրոնում, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում։ Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:

Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է Ավինյանը։

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրկին հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Քաղաքապետը հայտարարել էր, որ դա պատահական չէ, դիտավորություն է։ Քիչ առաջ մեկ այլ գրառմամբ Ավինյանը տեղեկացրել էր՝ աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ 

Սոցիալական ցանցերում առավոտից օգտատերերը կիսվում են օդի աղտոտվածության ցուցանիշներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter