HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ անել օդի աղտոտվածության դեպքում. խորհուրդներ Առողջապահության նախարարությունից

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է այսօր Երևանում գրանցված օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներին՝ առաջարկելով մի քանի խորհուրդ։

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։

Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

  • Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
  • Սրտանոթային խնդիրների սրացում
  • Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
  • Գլխացավեր, հոգնածություն
  • Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին

  • Մնացե՛ք փակ տարածքում։
  • Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
  • Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
  • Զե՛րծ մնացեք ֆիզիկական ակտիվությունից դրսում։
  • Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին դրսում խաղացնելուց  աղտոտվածության բարձր ժամերին։
  • Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը։
  • Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
  • Հո՛գ տարեք խոցելի խմբերի մասին։
  • Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Սոցիալական ցանցերում առավոտից օգտատերերը կիսվում են Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշներով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ էր տվել սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter