HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-նաշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում։

Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ։

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը։

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Իսկ՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը Ո՞վ էր։ Ինչո՞ւ պիտի սրբադասվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter