Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սույն թվականի օգոստոսի 20-ին ստացել է ահազանգ այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել մետաղյա խողովակաշարի վթար, ինչի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100 մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:
Ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը:
Սյունիքի մարզի ԲՊՏ տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեղում ուսումնասիրել են իրավիճակը, արձանագրել փաստը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում, հատուցելու նպատակով ներկայումս հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել