HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափաման միջոց կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Նման որոշում կայացրել է գլխավոր դատախազը՝ հաշվի առնելով Ա․ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում բաց նամակով դիմել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանի որ նրա երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բժշկական փաստաթղթեր է ներկայացրել Դատախազություն, ինչից հետո փոխվել է փաստաբան Կոչուբաևի խափանման միջոցը։ Նշենք, որ մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 2025թ․ հոկտեմբերի 17-ին 2 ամիս ժամկետով կալանավորել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին՝ սահմանափակելով նաև նրա հաղորդակցության իրավունքները։

2025թ. հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել էր Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել էին կոշտ մեթոդներով։ Իրավապահները եղել են դիմակավորված։ Նրան իջեցրել են ավտոմեքենայից ու տապալել գետնին։

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Ա. Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter