Ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն. ԱՆ
Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել