Նախնական տվյալներով՝ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Ծափաթաղում կորած 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը:
«Երբ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց նաև Ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած: Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, քննարկվել են:
Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել էին հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրանի դին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել