HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ             

2025թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ է: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

«Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter