HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Մկրտչյան. «Վաղարշապատում պաշտոնավարել են մարդիկ, ովքեր այն որբի գլխի տեղ են դրել՝ իրենց փայը խուզել, գնացել են»

2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցում: Ընտրությունները համայնքի համար կարևոր իրադարձություն են, քանի որ ձեւավորվելիք տեղական իշխանությունը որոշելու է համայնքի զարգացման ռազմավարությունը առաջիկա տարիներին: «Հետքի» զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանն է:

Թեկնածուի հետ խոսել ենք իր կուսակցության նախընտրական ծրագրի, Վաղարշապատ համայնքի տարիներ շարունակ չլուծված հարցերի՝ բազմաբնակարան շենքերի տանիքների, կոյուղագծերի, ճանապարհների մասին: 

«Ես գիտեմ, որ համայնքապետի պարտականությունն է համայնքը մաքուր, բարեկարգ պահելը, կանաչ գոտիներն ավելացնելը, եղած կանաչ գոտիները պահպանելը և այդպես շարունակ: Տասնամյակներով կուտակված բազմաթիվ խնդիրներ կան, բայց ես դա չեմ վաճառում, որովհետև գիտակցում եմ՝ դա իմ պարտականությունն է լինելու»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն:

Հ. Մկրտչյանն անդրադարձել է նաև հանրային քննադատության արժանացած իր այն հայտարարությանը, որ թափառող շների հարցը երկու ամսվա ընթացքում հնարավոր է լուծել:

«Պարտավորվում եմ վաղարշապատցիների առաջ, որ 2 ամսում էականորեն և շոշափելիորեն կլուծեմ այդ խնդիրը: Ինչպե՞ս, այդ թվում՝ այն կենդանասերների օգնությամբ, ովքեր սերտաճել և ստերջացնել բառերի սայթաքումը մատի փաթաթան ու դրոշակ էին դարձրել: Իրենք կգան, մեր հատկացրած շների կացարանում շներին կխնամեն, եղունգները կխարտեն, նրանց իրավունքները կպաշտպանեն, ոնց որ հիմա են պաշտպանում ու շատ լավ են անում: Ու ես կապացուցեմ, որ դա հնարավոր է երկու ամսում և ավելի երկարաժամկետ հատվածում լուծել, ու իրենք պարտավոր են գալ ու ինձ սատար կանգնել, որովհետև ես այդ խնդիրների լուծման ճանապարհին բնավ չեմ պատրաստվում բռնություն գործադրել շների նկատմամբ»,- ասում է Հարություն Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter