HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց վերջինիս եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը։ Նա նշեց, որ այս պահին իրեն այլ մանրամասներ հայտնի չեն դեպքի վերաբերյալ։

Քննչական կոմիտեն դեռ չի մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել նախկին նախարարը։

Հիշեցնենք՝ Քերոբյանն անցնում է 2024 թվականին նախաձեռնված մի քրեական վարույթով, որի քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Նրան այդ գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter