HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հայաստանից չորս նախագիծ առաջադրվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակին

Եվրոպական Միության ժամանակակից ճարտարապետության/Միս վան դեր Ռոե մրցանակը (EUmies Awards) ստեղծվել է 1988 թ.-ին Բարսելոնայում։ Այն համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակաբաշխությունը, որը երկու տարին մեկ ընտրում է ժամանակակից ճարտարապետության լավագույն օրինակները։

Գերմանացի ճարտարապետ-մոդեռնիստ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի անվան մրցանակի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է ճարտարապետությունը նպաստում կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և հասարակության բարեկեցությանը։ Ժյուրին գնահատում է ոչ միայն շինարարական, այլև մշակութային, սոցիալական ու ստեղծագործական մոտեցումները։

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, EUmies-ին հրապարակեց 2026 թ.-ի մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակը։

Հայաստանյան 4 նախագիծ (նախնական 5-ից) հայտնվել են եվրոպական ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակաբաշխության առաջադրվածների ցուցակում։

Հայաստանից առաջադրված չորս նախագծերը, որոնք ընտրվել են անկախ փորձագետների կողմից՝

Hotel «Manifest» (Գյումրի) – հեղինակ՝ Archcoop.

Private House in Rind (Մասնավոր տուն) – հեղինակ՝ Archcoop.

COAF - Child and Family Centre (Մանուկների և ընտանիքի կենտրոն) – հեղինակ՝ Alberto Campo Baeza.

Lumen Coffee 1936 (Երևան) – հեղինակ՝ snkh.

Եվրոպայի ամենահեղինակավոր ճարտարապետական մրցույթում ցուցադրվում են եվրոպական ճարտարապետության լավագույն նվաճումները, և հայ ճարտարապետների մասնակցությունը հնարավորություն է այս կարևոր հարթակում դառնալու միջազգային քննարկման մաս։

Մրցանակաբաշխությանը ներկայացված է ընդհանուր առմամբ 410 աշխատանք 40 երկրից, որոնք ավարտվել են 2023 թվականի մայիսից մինչև 2025 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում։

Միջազգային ժյուրին, որը գլխավորում է ճարտարապետ Սմիլյան Ռադիչը 2026թ.-ի հունվարին կհրապարակի 40 նախագծից բաղկացած կարճ ցուցակը։

Փետրվարին կհայտարարեն եզրափակիչ անցած յոթ նախագծերը։

Կարդալ նաև՝

Լուսանկարները՝ EUmies Awards կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter