HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ դատավորի լիազորությունները կասեցվել են

Գլխավոր դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ։

ԲԴԽ-ն որոշել է կասեցնել դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է։

Դատախազությունը չի հրապարակում միջնորդության բովանդակությունը՝ նշելով՝ «մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքն ապահովելու նպատակով, միջնորդության բովանդակությունը չի հրապարակում»։

Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ դատավորի լիազորությունը կասեցնելու վերաբերյալ՝ ստորև․

«2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/12-12-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԲԴԽ-80-Ո-Ք-5 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝ 

  1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter