Դատարանը մերժել է Վահան Քերոբյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդությունը
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին և մյուս 8 անձանց կալանավորելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է:
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց:
Նշենք, որ տնային կալանք խափանման միջոցը չի վերաբերում Վահան Քերոբյանին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի ընդունում մեղադրանքը.
«Հոգատար մարդիկ, ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»:
Հիշեցնենք` հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել էր 9 անձ: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Ձերբակալված անձանցից մեկը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն էր:
Լուսանկարում՝ Վահան Քերոբյանը / © Հետք (արխիվային)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել