Հակոբ Ավագյան. հարկայինի «պլանը», ՓՄՁ-ի բեռի ավելացումը, ակտիվ հարկ վճարողների թվի նվազումը
Փոքր ու միջին բիզնեսը իշխանությունների հետ փակ քննարկումների ժամանակ բարձրաձայնում է հարկային մարմինների կողմից «տեռորի» մասին։ Սեփականատերերը կոնկրետ օրինակներ են ներկայացնում։
Այս մասին «Հետքի» տաղավարում ասել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանը։
Նա արձագանքում է վերջերս «Հետքի» հետ հարցազրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի որոշ մտքերի։ Ըստ Ավագյանի՝ հարկային և քննչական մարմինների կողմից բիզնեսների հետ բանակցելն անընդունելի է։
Հարցազրույցի ընթացքում քննարկել ենք՝ արդյոք կա՞ պետություն-մասնավոր բիզնես երկխոսություն, ինչպե՞ս են շրջանառության հարկի համակարգի փոփոխություններն ազդել փոքր ու միջին բիզնեսի վրա, արդյոք բիզնեսին վերաբերող օրենսդրական փոփոխություններ կատարելիս ֆինանսների նախարարությունն ու մյուս կառույցները ներկայացնու՞մ են ազդեցության գնահատականներ։
Հակոբ Ավագյանի խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսները ֆինանսների հասանելիության լուրջ խնդիրներ ունեն։ Մարզերում գործող առևտրի ոլորտի փոքր բիզնեսների համար մեծ հարված է սուպերմարկետների մուտքը մարզային քաղաքներ։
Քննարկել ենք նաև, թե ինչու՞ Էկոնոմիկայի նախարարությունը չի դառնում փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպան և հակակշիռներ չի ներկայացնում, երբ մյուս գերատեսչությունները բիզնեսին վերաբերող նախագծեր են ներկայացնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել