HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման

ՌԴ Հարավային շրջանային ռազմական դատարանը (նստավայրը՝ Դոնի Ռոստով) 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտնում է Медиазона-ն։

Գործով անցնող մեղադրյալների ընդհանուր թիվը 13 է։ Նրանք Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ 13-ից 8-ը ավելի վաղ կալանավորվել էր, այդ թվում՝ Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլին, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերջանյանը։ Նրանք բոլորը մեղադրվում էին ահաբեկչության իրագործման ու զենքի ապօրինի շրջանառության մեջ։ Սոլոմկոն և Թերջանյանը մեղադրվում էին նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ։ Ռուսական կողմն ահաբեկչության կազմակերպիչ համարում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։

Գործով դատավարությունը մեկնարկել էր այս տարվա փետրվարին։ Այն ընթանում էր փակ ռեժիմով։ Ավելի վաղ, դատախազությունը պահանջել էր բոլոր մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Մեղադրյալներից որևէ մեկը չէր ընդունել իր մեղքը։ Ինչպես գրում է Медиазона-ն, նրանք պնդում էին, որ չեն իմացել բեռի մասին։

Ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ղրիմի կամուրջը, որը կառուցվել է թերակղզին Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո Կերչի նեղուցի վրա, երկու անգամ ենթարկվել է հարձակման։

2022 թվականի հոկտեմբերին կամրջի վրա պայթել էր պայթուցիկներ տեղափոխող բեռնատարը, ինչի պատճառով վնասվել էր ավտոճանապարհի մի քանի հատված։ Մահացել էին բեռնատարի վարորդն ու հարևան մեքենայի չորս ուղեւորները։ 

2023 թվականի հուլիսին էլ կամրջի վրա հարձակվել էին ծովային անօդաչուները։ Երկու դեպքից հետո էլ կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։

Ղրիմի կամրջի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Ուկրաինայի անվտանգության ծառաությունը։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Пивоваров

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter