HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման մեկնարկին  անդրադարձել են վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում գտնվող բնապահպանական խնդիրներին՝ ընդգծելով անտառային հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման համակարգերի կատարելագործման և մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման կարևորությունը։

Քննարկվել է նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի՝ մասնավորապես մթնոլորտային օդի որակի վերահսկման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

Հանդիպման օրակարգում եղել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 առաջիկա համաժողովը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է կազմակերպչական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստվում է կազմակերպել ներառական և բազմակողմ համագործակցությունը խթանող համաժողով։

Քննարկել են նաև առաջիկա խոշոր միջազգային բնապահպանական միջոցառումներին հայկական պատվիրակությունների մասնակցության հարցերը՝ կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն ու ակտիվությունը։

Վերահաստատել են բնապահպանական քաղաքականության և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի առաջմղման Հայաստանի պատրաստակամությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter