ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին թմրամիջոցի ապօրինի իրացման մեղադրանքով
Քննչական կոմիտեի շենքում դեկտեմբերի 4-ին ձերբակալել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Թե ինչու է ձերբակալվել սրբազանը, Բաբայանը չի նշել, սակայն հայտնել է, որ ձերբակալումը կապված չէ ավելի վաղ տարածված ինտիմ բնույթի տեսանյութերի հետ։
Քննչական կոմիտեից «Հետքին» փոխանցեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
«Հետքի» տեղեկություններով, այս վարույթը վերաբերում է Արշակ սրբազանին։
Թարմացում
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ սրբազանին մեղադրում են 2018-ին Վեհափառի դեմ ակցիա («Նոր Հայաստան, նոր հայրապետ» խորագրով-խմբ) իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել