Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Դատարանի բակում նրա փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն պարզ է, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, հատկապես, երբ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Թե ինչու է ձերբակալվել սրբազանը, Բաբայանը չի նշել, սակայն հայտնել է, որ ձերբակալումը կապված չէ ավելի վաղ տարածված ինտիմ բնույթի տեսանյութերի հետ։