HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց 2 ամսով երկարացնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել էր 2025թ. դեկտեմբերի 5-ին։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 4-ին, Քննչական կոմիտեի շենքում, ձերբակալել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Համացանցում տարածված տեսանյութի գործով հրավիրել էին հարցաքննության: Սակայն, երբ հարցաքննությունն ավարտվել է, և արքեպիսկոպոսը ցանկացել է լքել շենքը, նրան դիմավորել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայտնելով քննիչի` ձերբակալման որոշման մասին։

Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter