Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ կարձակվի
Կալանքի մեջ գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստացի ազատ կարձակվի մոտավորապես ժամը 17:30-ին (գուցե քիչ ավելի ուշ)»,- գրել է նա:
Արշակ արքեպիսկոպոսը կալանավորվել էր 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել