HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը». պաշտպան  

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնում է, որ այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել են Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:

«Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը: 

Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00-ին»,- գրել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը պետք է քննարկեր՝ թույլատրե՞լ Բագրատ սրբազանին մասնակցել եպիսկոպոսաց ժողովին, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter