HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ թիկունքից հարվածել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի գլխին, այնուհետև՝ դեմքին:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակվելու միակ պատճառը հասարակական գործունեությունն է, որևէ այլ պատճառ չեն տեսնում:

Նշենք, որ Միհրան Հակոբյանը եղել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր: Ընտրվել է 2017թ. ապրիլի 2-ին՝ «Հանրապետական» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Սակայն կարճ ժամանակ է այդ պաշտոնը զբաղեցրել՝ պայմանավորված 2018թ. իշխանափոխությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter