HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի 2026-ի ընտրություններին

Այսօր` դեկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հինգերորդ համագումարը։

Համագումարի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը և նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանն իր ելույթում խոսեց վերջին շրջանում քաղաքական դաշտում քննարկվող գլխավոր թեմաներից, քննադատեց իշխանությանը` եկեղեցու նկատմամբ արշավ իրականացնելու համար։

Այնուհետև համագումարի մասնակիցները բաց քվեարկությամբ տվեցին իրենց համաձայնությունը, որ կուսակցության ղեկավարությունը սկսի պատրաստվել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

«Այս պահից սկսած մենք կարող ենք հայտարարել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է սպասվող ԱԺ ընտրություններին»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը խոսեց իշխանություններին ընտրություններում հաղթելու իրենց ռազմավարության մասին։ Ըստ Մարուքյանի՝ ընդդիմադիր ուժերի առանձին-առանձին մասնակցությունը բերելու է ձայների փոշիացման, և իշխանությունը վերընտրվելու է։ Նա առաջարկեց, որ գաղափարպես իրար հարող ուժերը միավորվեն և դաշինքներով մասնակցեն ընտրություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter