HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ

Դեկտեմբերի 15-ին Ռիյադում՝ ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ընթացիկ ծրագրերը և դրանցում  ՀՀ ներգրավվածությունը:

Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը: Ընդգծվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակման և տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության խթանման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter