Բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով։
Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։
Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ այդ առիթով շնորհավորելով Հայաստանին։
TRIPP ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով կիրականացվեն ծրագրի նախապատրաստական, տարածքի բացազատման և մաքրման աշխատանքներ։
Անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։
Արարատ Միրզոյանը կարևորել է սահմանային անցակետերի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, առևտրի թվայնացման, ինչպես նաև էներգետիկ և թվային փոխկապակցվածության ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը։