HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սեւանա լճում կառուցված լողավազանը կքանդվի․ Դատախազությունը դիմել է համայնքի ղեկավարին 

Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 16-ին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն պետք է քանդվի Սեւանա լճի մեջ ապօրինի կառուցված լողավազանն ու բետոնե մյուս շինությունները։ Կառուցապատումն իրականացրել է «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։

Գործարարի կողմից Սեւանա լճում լողավազան կառուցելու մասին «Հետք»-ը գրել էր այս տարվա հոկտեմբերին։ Ավելի վաղ՝ 2020 թ․-ին էլ գրել էինք, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացրել էինք Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետեւեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել էր, կառուցվել էին նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Մեր տեսախցիկն արձանագրել էր, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։

Մեկնաբանություններ (1)

tlkatintsi
Սեւանը ոչ միայն "Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճն է", այլ ամբողջ հարավային Կովկասի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter