HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հրմշտոց Մայր Աթոռի մուտքի մոտ (լուսանկարներ)

Մայր Աթոռ-իշխանություն կոնֆլիկտն այսօր իր նոր զարգացումներն ունեցավ։ Իրավիճակը լարված էր Մայր Աթոռի բակում, երբ եկեղեցու ներսում երեկոյան ժամերգություն էր տեղի ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի մասնակցությամբ։

Եկեղեցու բակում հավաքվել էր Վեհափառին աջակցություն հայտնելու եկած ժողովուրդը, իսկ բակի մյուս թևում հավաքվել էին վերջինիս հեռանալը պահանջող քաղաքացիներ։ Նրանց բաժանում էր ոստիկանական պատնեշը։ Ժամերգությունը սկսեուց որոշ ժամանակ անց Վեհափառի հեռանալը վանկարկող քաղաքացիները փորձեցին ներխուժել եկեղեցու ներս, սկսվեց հրմշտոց։ Որոշ ժամանակ անց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դուրս եկավ եկեղեցուց և ուղևորվեց դեպի Վեհարան։

Քիչ անց Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները դուրս եկան եկեղեցու տարածքից։ Ավելի վաղ Մայր Աթոռից հեռացել էին եպիսկոպոսները, որոնց անունից հայտարարություն էր տարածվել՝ հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով։

Հիշեցնենք, որ առավոտյան, լրագրողների հետ շփվելիս վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ եպիսկոպոսների գործողությունները չի ուղղորդում, բայց ողջունում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter