Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիան հայտնում է, որ Տ․ Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում․ «Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը: Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերգության ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ Տեր Վրթանեսի ինքնազգոցողությունը կտրուկ վատթարացել էր։ Նա գտնվում էր բախման կիզակետում՝ փորձելով հանդարտեցնել ժողովրդին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել