HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները նույնպես կստանան պարգևավճար

«Հետքի» խմբագրությունը այսօր՝ դեկտեմբերի 19-ի առավոտյան նամակ է ստացել ընթերցողից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը երեկ՝ դեկտեմբերի 18-ին, բոլոր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, բացառությամբ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների։

«Հետքի» ընթերցողը խնդրել էր բարձրաձայնել թեմայի մասին ու Երևանի քաղաքապետարանից տեղեկանալ, թե ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվել պարգևավճար ստացող աշխատակիցների ցանկը կազմելիս։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից «Հետքին» հայտնեցին, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները նույնպես ստանալու են պարգևավճար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter