HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը որոշել է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

«Մեր երկիրը գտնվում է վտանգավոր՝ ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Եվ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամենը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի մեծ է, շատ ավելի հավակնոտ ու մտահոգիչ։ Մենք մտնում ենք ընտրապայքարի մեջ՝ մեծ դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր կլինի մեր երկիրը փրկել գահավիժումից»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ իրենք փորձելու են տարբեր քաղաքական ուժերի, մտավորականների ու իրավապաշտպանների հետ դաշինք ձևավորել։ Նրա խոսքով՝ իշխող ուժն այս պահին ունի ընդամենը 10 տոկոս վստահություն։

Արամ Մանուկյանից հետո ելույթ ունեցավ Լևոն Զուրաբյանը։ Նա շնորհակալություն հայտնեց կուսակիցներին վստահության համար և ներկայացրեց ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը։ Ծրագրի առաջին կետը վերաբերում էր անվտանգությանը։ Զուրաբյանի խոսքով՝ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել իրական խաղաղության հասնելու համար։ Այդ քայլերից մեկը, ըստ նրա, Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։

Տնտեսության մասին խոսելիս Զուրաբյանն ասաց, որ անհրաժեշտ է բյուջեն լցնելու մոդելից անցում կատարել դեպի տնտեսվարողին խրախուսելու մոդելին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter