Աշոտ Մինասյանը Լծենում
Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ 2025թ. դեկտեմբերի 23-ին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելու։
65-ամյա Աշոտ Մինասյանը երեք պատերազմների մասնակից է, բանաստեղծ: Ունի առողջական մի շարք խնդիրներ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, չունենալով ոստիկանության մարմինների կողմից տրված համապատասխան թույլտվություն, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և Սիսիան քաղաքում գտնվող «Կանթեղ» ռեստորանային համալիրին կից շինությունում մինչև 2020թ. նոյեմբերի 13-ը պահել է հրազեն, ռազմամթերք, փշրող պայթուցիկ նյութ:
Աշոտ Մինասյանի պաշտպաններն ու աջակիցները համաձայն չեն դատարանի որոշման հետ և կարծում են, որ դա քաղաքական հետապնդում է, քանի որ Մինասյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի։
Բանտարկվելուց առաջ Աշոտ Մինասյանն իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Տեսանյութում Աշոտ Մինասյանն է իր ծննդավայրում՝ Սիսիանի շրջանի Լծեն գյուղում, 2024թ․-ի փետրվարին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել