HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և խարդախության համար

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Մեղադրանք է առաջադրվել նաև բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու (2 դրվագ) մեջ։

ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանի և հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի հետ կապված մեկ այլ քրեական վարույթ էլ այժմ քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ վարույթով այս պահին մեղադրյալ չկա։

Հիշեցնենք՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։

Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել էին մնալ անանուն, քանի որ վախենում էին, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։

Մեկնաբանություններ (1)

Գեղեցիկ
Ես նույնպես առնչություն եմ ունեցել Իսպիիյանի հետ։ 2022 թվականին որդուս մի քանի տեղով դանակահարված բերել էի այդ հիվանդանոց, ոստիկաներն չէին թողնում, որպեսզի որդուս առաջին բուժօգնություն ցոցաբերեն, իսկ Իսպիրյանը չեր խոչնդոտոյմ նրանց անօրինությանը ընդհակառակը օգնում էր նրանց և այդպեսել տեսախցիկներն չտրամադրեց մեզ, որպեսզի ապացուցենք իրենց կատարած անօրինությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter