Արցախից՝ Լոնդոն. կիթառի ձգված մի լար
2022 թվականին Արցախում հազարավոր արցախցիներ իրենց նպատակները, ծրագրերը, երազանքները անորոշ ժամանակով հետաձգել էին։ Ադրբեջանը փակել էր Արցախը արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը. 120 հազար արցախցի հայտնվել էին հումանիտար աղետի մեջ։ Սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սղության պայմաններում կիթառահար Ռոբերտ Մելքումյանը Ստեփանակերտում շարունակում էր նվագել, երգեր գրել։
Շրջափակման մեջ առցանց հանձնել էր ընդունելության քննությունները և ընդունվել երեք համալսարան, մեկը՝ Դանիայում, երկուսը՝ Միացյալ Թագավորությունում։ 2023 թվականին Արցախը հայաթափվեց. ադրբեջանական հարձակումից հետո 120 հազար արցախցիներ թողեցին իրենց տունն ու ամբողջ ունեցվածքը։ Ռոբերտը վերցրեց կիթառը, գրած երգերը և մեկնեց Լոնդոն՝ սովորելու։
Լոնդոնում ապրելը թանկ է. Ռոբերտը ուսմանը զուգահեռ աշխատում է սրճարանում, իսկ երեկոյան նվագում փաբերում։ Արցախում սկսած եւ կիսատ թողած երգերը նա շարունակում է Լոնդոնում։
Ամիսներ առաջ ավարտել է Լոնդոնի Ժամանակակից երաժշտության ինստիտուտը և թողարկել իր առաջին ալբոմը՝ All It Takes ( Այն, ինչ պետք է) անվանումով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել