Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարը «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես կգան
Հունվարի 13-14-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
«Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել