HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Մեր ձևով» շարժման հիմքի վրա նոր կուսակցություն է ստեղծվել

«Մեր ձևով» շարժման անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Լենա Մաթևոսյանը և Աշոտ Ֆարսյանը նոր կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան» անունով (կրճատ՝ ՈւԺՀԿ)։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ «Հայամետ» անվամբ։ 2026-ի հունվարին կուսակցությունն անվանափոխվել է։

Կուսակցության հիմնադիրներից Ալեքսան Ալեքսանյանը «Ասսեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի տնօրենն է, ինչպես նաև՝ «Արմատ մեդիա» ՍՊԸ-ի և «Ֆորտունա» ՍՊԸ-ի սեփականատերը։ Աշոտ Ֆարսյանը «Տ-մետալ» ՓԲԸ-ի տնօրենն է։

Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրների ցանկում չկա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի անունը, որը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2025 թվականի հունիսի 18-ին, երբ հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն։

Կարապետյանի կալանավորումից հետո նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ստեղծեց «Մեր ձևով» շարժումը և հայտարարեց, որ պատրաստվում են մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

Թե ով է գլխավորելու կուսակցությունը, դեռ հայտնի չէ։ Տեղեկություններ չկան նաև ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին, սակայն Նարեկ Կարապետյանը նախկինում նշել է, որ բանակցում են տարբեր ուժերի հետ հնարավոր դաշինքներ ձևավորելու շուրջ։

Լուսանկարը՝ «Մեր ձևովի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter