HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում ներկայացվել է TRIPP ծրագիրը։ Ընդգծվել է, որ նման նախաձեռնությունների իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և հնարավորություն է տալիս իրացնել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում առկա լայն հնարավորությունները։

Կողմերը կարևորել են նաև տարբեր միջազգային հարթակներում համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով փոխադարձ երկխոսության և համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter