Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի նիստին և կանոնադրության ստորագրմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները:
Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու և հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
Խաղաղության խորհուրդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարն է, ստեղծման անմիջական առիթը՝ Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցումն ու կառավարումը։
Ըստ տարբեր դիտարկումների, խոսքը նորատիպ միջազգային կառույցի մասին է, որը նախագահ Թրամփը մտադիր է ձևավորել որպես ՄԱԿ-ին փոխարինող կամ առնվազն այլընտրանքային գլոբալ հարթակ։
Լուսանկարը եւ տեսանյութը՝ primeminister.am կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել