HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում այսօր՝ հունվարի 22-ին, որոշվել է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Կուսակցության նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է Արամ Սարգսյանը, սակայն այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցել էր նաև  2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանրապետությունը» հավաքեց 11.32% ձայն և կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter