HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Խանդանյանը և ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկում են ունեցել «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Կոկոնոսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը:

Զրուցակիցները խոսել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման կարեւորության մասին, մտքեր փոխանակել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter