Պատարագ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ (լուսանկարներ)
Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ։ Պատարագիչն էր Տ․ Անուշավան քահանա Կոշեցյանը, ով միացել է ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մասին հայտարարությանը: Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով նույնպես վերոնշյալ հայտարարությանը միացած բարձրաստիճան հոգևորականներից է։
Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ:
Եկեղեցական կարգի համաձայն պատարագի ընթացքում այսօր հնչեց Գարեգին Բ-ի անունը, չնայած, որ Վեհափառի անունը այս նույն եկեղեցում հնչեցնելու համար քաղաքացիները բռնի ուժով եկեղեցուց հեռացվել էին, երբ պատարագին մասնակցում էր վարչապետ Փաշինյանը։ Այդ օրը Կաթողիկոսի անունը զեղչվել էր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել