Հայաստանի ընտրանին երկրորդ անգամ կհանդիպի ԱՄԷ-ին. առաջին խաղում հաղթել են մերոնք
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ մեր ազգային ընտրանին մարտի 26-ին ընկերական խաղ է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ վերջինիս դաշտում՝ Աբու Դաբիում:
Հիշեցնենք, որ դրանից 3 օր անց՝ մարտի 29-ին, մեր թիմը Երեւանում հյուրընկալելու է Բելառուսի ընտրանուն:
Մեր հավաքականը թե՛ Բելառուսի, թե՛ ԱՄԷ-ի հետ հանդիպումների փորձ ունի: Բայց եթե բելառուսներին հանդիպել ենք 7 անգամ, որոնցից 2-ում հաղթել ենք, 2-ում ոչ-ոքի խաղացել, իսկ 3-ում պարտվել, ապա ԱՄԷ-ի հետ միայն մեկ հանդիպում ենք անցկացրել, որն ընկերական է եղել:
2014 թ. մայիսի 27-ին շվեյցարական Կարուժ քաղաքում Հայաստանի հավաքականը 4-3 հաշվով հաղթել է ԱՄԷ-ին: Մերոնցից աչքի են ընկել Լեւոն Հայրապետյանը, Հենրիխ Մխիթարյանը (2 անգամ), Ռումյան Հովսեփյանը:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 105-րդն է, իսկ ԱՄԷ-ն՝ 68-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել