HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին աջակցելու։ Այս մասին գրում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։ 

«Դի Վենսը մեկնում է արտասահմանյան ուղևորության, որը համատեղում է դիվանագիտությունն ու սպորտը․ նա կղեկավարի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին, իսկ դրանից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ի նշան անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին աջակցելու»,- ասված է գործակալության հրապարակման մեջ։ 

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի նախաձեռնությամբ հաստատված խաղաղության TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի) ծրագրի աշխատանքներն արդեն մեկնարկել են. այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter