Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիաներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ (լուսանկարներ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։
Ջեյ Դի Վենսը Հայաստանից հետո այցելելու է նաև Ադրբեջան՝ ի աջակցություն անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։
ԱՄՆ փոխնախագահը օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունեցել վերջինիս հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք ստորագրել են երկկողմ փաստաթուղթ, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ նախագահական նստավայր ժամանելու պահին Բաղրամյան պողոտայում հավաքվել էին տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, քաղաքացիներ՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, ինչպես նաև Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել