Վահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների» ցուցակը
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել կուսակցության նախընտրական ցուցակը։ Այս մասին Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել։
«Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները՝ առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին, և հաշվի առնելով պրն Հարությունյանի մեծ փորձը՝ նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին»,- գրել է նա:
Վաղարշակ Հարությունյանը 1991-2000 թվականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում՝ ՀՀ ՆԳ փոխնախարար, ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ և ՀՀ պաշտպանության նախարար։ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետ, Հարությունյանը նշանակվել է նախ վարչապետի գլխավոր խորհրդական, ապա՝ պաշտպանության նախարար։ 2022-2024 թվականներին էլ Վաղարշակ Հարությունյանը զբացեցրել է Ռուսաստանուն ՀՀ դեսպանի պաշտոնը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել