Հակոբ Արշակյանը ՔՊ նախընտրական ցուցակի ներքին ընտրությունների շտաբի ղեկավարն է
Այսօր՝ փետրվարի 13-ին, մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովը։ Այս համաժողովի ընթացքում կուսակցության պատվիրակների քվերակությամբ կձևավորվի ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Ներկուսակցական քվեարկությունը կտևի երեք օր։
ՔՊ-ի վարչությունը նախորդ տարի սկսեց նախընտրական ցուցակում ընդգրկվել ցանկացողների հայտների ընդունումը։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը իշխող ուժի նախընտրական ցուցակում հայտնվելու համար հայտ ներկայացրեց մոտ 380 հոգի։ Նրանցից 40-ը ՔՊ անդամ չեն։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հաստատել է 274 հոգու հայտը։ Այսօրվանից մինչև կիրակի ՔՊ-ի պատվիրակները կորոշեն, թե ով նախընտրական ցուցակի որ հորիզոնականում կլինի։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշանակվել է նախընտրական ցուցակի ներքին ընտրությունների շտաբի ղեկավար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արշակյանը չի լինելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։ Ցուցակումը չլինելը ԱԺ փոխխոսնակը պայմանավորել էր մասնավոր ոլորտ տեղափոխվելու ցանկությամբ։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը չէր կարողացել մասնակցել ՔՊ-ի նախորդ՝ 7-րդ համաժողովին, քանի որ չէր հասցրել վճարել կուսակցության անդամավճարը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել