Պարզաբանում
«Ֆան Ֆրութ» և «ՎՌ Արմենիան ֆրութ» ընկերությունների մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել 2026թ. փետրվարի 13-ին «Հետքում» հրապարակված «Վահե Բադալյանը արտոնյալ պայմաններով հողեր է ձեռք բերում Թալին համայնքում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ Ստորեւ՝ ընկերության պարզաբանման տեքստն առանց փոփոխության։
«Հետք» լրատվական կայքում հրապարակված հետևյալ ՝ «Վահե Բադալյանը արտոնյալ պայմաններով հողեր է ձեռք բերում Թալին համայնքում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք հետևյալը.
«Ֆան Ֆրութ» և «ՎՌ Արմենիան ֆրութ» ընկերությունների կողմից հողատարածքների ձեռքբերումն իրականցվել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին ու իրավական հիմքերին համապատասխան։ Հրապարակման մեջ նշված ենթադրությունները, թե ընկերությունների կողմից հողերի ձեռքբերման գործընթացում կիրառվել են արտոնյալ կամ հատուկ պայմաններ, օբյեկտիվ իրականությանը չեն համապատասխանում և չեն հիմնավորվում իրավական որևէ փաստարկով։
Ընկերությունների կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումներով տրամադրված արտոնությունները վերաբերում են բացառապես տեխնոլոգիական սարքավորումների, նրանց բաղկացուցիչ մասերի ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, ներմուծման մաքսատուրքերին, որը բնականոն գործընթաց է և հանդիսանում է պետության կողմից գյուղատնտեսության խթանմանն ուղղված գործընթաց, և դրանք որևէ իրավական առնչություն չունեն հողատարածքների ձեռքբերման գործընթացի հետ։
«Ֆան Ֆրութ» և «ՎՌ Արմենիան ֆրութ» ընկերությունների գործունեությունը միտված է Հայաստանի գյուղատնտեսական արտադրության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ Նշենք նաև, որ մեր ընկերությունները մասնակցում են մի շարք միջազգային ցուցահանդեսների և բարձր սանդղակի են հասցրել հայրենական գյուղատնտեսական արտադրանքի որակը ու ճանաչումը աշխարհում: Բազմաթիվ անջրդի և ամայացող տարածքներ դարձել են պտղատու այգիներ, որի արդյունքում բարելավվել է նաև գյուղատնտեսական հողերի ֆոնդը և բերքատվությունը։ Հավելենք, որ ընկերությունների գործունեության արդյունքում ընդհանուր առմամբ ստեղծվել են 120 աշխատատեղեր, տնկվել է ավելի քան 567 008 ծառ, արտահանվել է 1 592, 177 կգ գյուղմթերք: Քարաշատ տարածքները, որոնք երբէ չէին մշակվել` դարձել են պտղատու այգիներ։
Շեշտում ենք, որ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվության մի մասը հանդիսանում է մեկնաբանություն և ենթադրություն, որը կարող է վնասել ընկերությունների գործարար համբավին, քանի որ տեղեկությունները որևէ ձևով կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ, և չունեն փաստական ու իրավական հիմքեր: Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հանրային հարթակներին զերծ մնալ չհիմնավորված հրապարակումներից ու գնահատականներից։
«Ֆան Ֆրութ» և «ՎՌ Արմենիան ֆրութ» ընկերություններն առաջնորդվում են բացառապես օրենքով, ուստի ընկերությունների գործաարար համբավը անհիմն թիրախավորելու դեպքում պատրաստ են իրենց օրինական շահերը պաշտպանել ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել