HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ

ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։

ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter