HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը:

Նախագահ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ

Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ,

Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:

Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:

Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ:

Պարոնա՛յք և տիկնա՛յք դեսպաններ,

Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:

Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:

Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:

Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին: 

Մեկնաբանություններ (24)

nan
vax.... HAYASTAN ashxarh vor durs es mnacel ashxarhic...........
Garo
Երբեք բաւական չէ: Հունգարիան պէտք է հատուցէ Հայաստանին եւ առաւել եւս ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը: I agree with Karo 24 also.
Gagik Hambardzumian
MAH TURQ EV AZARI FASHISTNERIN
Arsen
Es amachumem em wor hay em, qani wor im iskhanutunnern yndunak chen indz pashtpanelu: Hajkakan hjupatosarannerum pandukht hayery kashin qertum en, storacnum turqic veran, isk Nalbandiany pokhanak patji miajn ir mardkanc e uqharkum, woronc hamar inch SAFAROV inch ban miajn dolar SNG-um ev EURO Evropayum. De Hayastanum el dramn el e ancnum
Վահե-2010
Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման որոշումը ոչ թե Հունգարիայից է գալիս այլ ամենայն հավանականությամբ Նատոյից: Եթե դա այդպես է, ապա այն նպատակ ունի մոտ ժամանակներում մեր տարածաշրյանում սկսել ռազմական նոր գործողություններ: Իսկ եթե նատոյի համար թիրախը այս անգամ Իրանն է, ապա դա նշանակում է,որ նշանակետի տակ ենք ոչ միայն մենք բոլորս այլև եվրոպացիներն, ամերիկացիները և մարդկությունն ընդհանրապես:
Hay
ՄԱՀ ռամիլ սաֆարովին. նրան ամեն գնով վերացնել պետք է անցնել կտրուկ վրիժառության: Արդարի արյունը մեզնից վրեժ է պահանջում:
ddd
Վարազ Սյունի (Ամստերդամ) lsi du qez iroqic xeloq pahi ev imaci chapt u sahmand ete iroqic du Hayastanum ches es uraxem qanivor Hayastan@ qo tesakneri hamar chi ha mi xorhurdel dzqti Holandya gnas qez entex lav kndunen
***
Varaz Syuni you are an azerbaijani, move to Baku
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հասկանում եմ,որ կան մարդիկ,որոնք հատուկ վարձվել են ամեն առիթով իմ ԱՆՁԻՆ հարձակվելու համար: Հասկանում եմ նաև,որ մի երկրում,որտեղ տերն ու տիրակալը այսպես կոչված քյուչի ավտարիտետներն ու իրենց հաստավիզ թիկնազորներն են,դժվար է հասկանալ,որ ՕՐԵՆՔՆ ու Սահմանադրությունն է մարդկանց պատժելու ՄԻԱԿ չափանիշը: ՔԱ՞ՆԻ Հայ է նմանատիպ ծեծվել-ջարդվել-սպանվել Հայաստանում օլիգարխային խուժանի վասալների կողմից : Ինչ որ բան արեցիք՞: Հիմա ո՞վ է ԻՍԿԱԿԱՆ այլասեռվածը. Հայաստանյան Ռ.Սաֆարովնե՞րը, սրանց հովանավորողնե՞րը,սրանց 5000 դրամով ընտրողնե՞րը,թե մի ակումբում խաղաղ իրար հետ զրուցող ու ոչ մի օրենք չխախտող 10-20 հոգի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ կա զարմանալու: Նայեք թե ովքեր են ձեր պատգամավորները ԱԺ-ում. ակումբներ պայթեցնողներով ոգևորված «հայրենասերներ» ու հանքերի և ռեստորանների տեր առևտրականներ: Ամբողջ օրը մատներդ թափ եք տալիս ուրիշների վրա:
karen
Wor akumbn en paytecrel? En pchacats aylaservatsi? ))))))))
ddd
Վարազ Սյունի (Ամստերդամ) @nger ches jogum vor ankap temayic durs bltcnumes eli sksar. text cuyc tur deputat darcnenq tenaq inchies @ndunak.
Մեսրոպ Մեսրոպյան
Մի պահ ուրախացա, երբ լսեցի Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունգարիայի Հանրապետության հետ, մեր երկրի դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ: Առավոից ինչ լսել էի այդ մարդասպանի ազատ արձակվելու լուրը, մի տեսակ տեղս չէի գտնում և գուցէ դա էր պատճառը: Բայց անկեղծ եմ ասում, ցավոք կարճ տեվեց ուրախությունս, քանի որ միանգամից մոտս սկսեցին հարցեր առաջանալ: Բա էտ մեր իշխանությունները հենց այսօր իմացան , որ հունգարացիք որոշել են այդ տականքին հանձնել ադրբեջանին, թե նեմեց ռուբոի հարցով գլուխները խառն էր, ժամանակ չունեիրն այդպիսի անիմաստ հարցերի վրա ժամանակ ծախսեյին: Կարող եք բացատրել , ինչ էական տարբերություն կա Վահե Ավետյանի և Գուրգեն Մարգարյանի սպանությունների միջև : Ու վերջին հարցս,- բա էլ ումից եք բողոքում այ հայախոս թուրքեր:
Արմեն
Ցավս նրանում է, որ մեր ժողովուրդը այս դեպքում հիմնականում քննադատում է մեր իշխանությանը, ու երևի ճիշտ է որ մեզ համար իշխանությունն իր մեղքի մեծ բաժինն ունի։ Մեր իշխանությունը պարտվում է արտաքին քաղաքականությունում, իսկ ներքին քաղաքականությունում անտանելի է՝ արտագաղթ, կոռուպցիա, անպատժելիության մթնոլորտ, չքավորություն, գործազրկություն.... Բայց արի ու տես, որ բոլոր ընտրություններից առաջ մեր մեջ մի ստվար զանգված դառնում է 5000 դրամանոց «հունգար կառավարություն»։ Հունգարներին չեմ ուզում վիրավորել, նրանց կառավարությունն է «30 արծաթով» ծախվել։ Ասածս ինչա՞, ինչ ցանել ենք այն էլ հնձում ենք։ Այսօր ունենք ղեկավարություն, որ իր բանակի սպաների արժանապատվությունը չի կարողանում պահել, ու մնաց հասարակ մարդկանցը։ Դիմացը ՏԻՄ ընտրություններ է, հետո էլ նախագահական... ու նորից մեր սերունդների համար պատմություն կգրենք 5000 դրամով...
Aram
Լսելով ադրբեջանցի ոճրագործին Հունգարիայի Հանրապետության կողմից եքստրադիցիայի ենթարկելու, այնուհետև ազատ արձակելու լուրը խորը հիասթափություն ապրեցի. Որտեղ են մեր համապատասխան ծառայությունները` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունը և վերջապես Արտաքին գործերի նախարարությունը, որոնք հետևողական պետք է լիների մարդասպանի գործի ընթացքով, Հունգարիայի և Ադրբեջանի հնարավոր հանցակապի մասին, ուր են քնել վերոհիշյալ ծառայությունները: Այդ ծառայության ղեկավարները կամ պատասխանատուները միանգամից պետք է ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից............ ՀՀ Նախագահի ելույթները ուղղակի ցնցող են,ճիշտ ու դիպուկ: Շատ տեղին են վերջինիս որոշումները. Իսկական ՀՀ Նախագահ..........
GALUST
ԵԹԵ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԵԻՆ ՄԻԳՈՒՑԵ ՄԵԶ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԻՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԻՆ........ԱՎԱՂ
hazafi
Armenians! Dare not to scold my country, we have saved the world from the Turks! Live in Hungary!
Արմեն
Ես շատ եմ ցավում, կարելի է ասել նորից վերապրում եմ Գուրգեն Մարգարյանի մահը։ Հարցերս շատ են, բայց կուզենայի մի հարց ուղղել այպես կոչված հայկական լրատվական դաշտին՝ հեռուստաընկերություններին։ Դուք հիմա չէ՞ք ամաչում ձեր բռնած դիրքից, երբ առավոտից իրիկուն եթերներից չէք իջեցնում այս լուրը և նորից 4 տարվա վաղեմություն ունեցող հաղորդումներ եք ցույց տալիս։ Ճիշտ եք անում՝ պետք է միշտ խոսվի, բողոքն արտահայտվի։ Բայց հարգելիներս, որտե՞ղ եք դուք հիմա, երբ այժմ Հայաստանում են նույն այդ իշխանավորները, որոնք կարելի է ասել դրսում պարտվեցին, փորձում կոծկել մի այդպիսի ծանր հանցագործություն ներսում՝ Վահե Ավետյանի մահը։ Պարզապես զզվելի է ձեր կատարած աշխատանքը։ Հավերժ հիշատակ մեր այս երկու սպաներին, աստված հոգիները լուսավորի։ Հուսամ մարդասպանները իրեց ճիշտ պատիժը ստանան։
Ed
hungary is the whore of Europe.
Andranik
To hell & down with Hungary, a country where the law has no value, a country where murderers are free.
Aram Hamparian
For folks who may be interested: PROTEST RELEASE OF AZERI AXE-KILLER: RAMIL SAFAROV Click on this ANCA Action Alert to quickly & easily criticize Hungary's release of Azerbaijani axe-killer Ramil Safarov, and to call on President Obama to condemn Ilham Aliyev's pardon of this cowardly, per-meditated, and unrepentant murderer who hacked to death Armenian Lt. Gurgen Margaryan, in his sleep, during a 2004 NATO program. http://www.anca.org/action_alerts/action_disp.php?aaid=61788781
drizzlebrain
Իհարկե միանագամայն հիմնավորված է, բայց երանի նույն անհանդուրժողականությունը կիրառվեր երկրի ներսի անօրինությունների հանդեպ ևս:
Paola
Please, correct the heading. The capital of Hungary is Budapest. Bucharest is the capital of Romania.
Գեղամ
Ամբողջությամբ համաձայն եմ Նախագահի գնահատականների և այդ հարցով կառավորության ձեռք առնվածգործողությունների հետ: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ինտենսիվ զարգացնենք և հզորացնենք մեր երկիրը և մեր խնդիրները իրականցնենք մեր ուժերով, ինչքան որ կարող ենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter