HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին

Իրանն անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Սկզբում տեղեկություններ կային, որ ևս մի քանի անօդաչուներ ընկել են այլ հատվածներում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անօդաչուներից մեկն ընկել է Նախիջևան քաղաքի դպրոցներից մեկի մոտ, իսկ դրանց թիվն ընդհանուր առմամբ երկուսն է եղել։

Նախիջևանի կրթության նախարարությունից ադրբեջանական Report-ին հայտնել են, որ օդանավակայանի մոտակայքում գտնվող երկու դպրոցներից տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ տարհանումն իրականացվել է աշակերտների անվտանգության նպատակով։

Նախիջևանի կրթության նախարարությունը նաև հավելել է, որ դպրոցներին որևէ վնաս չի հասցվել, իսկ կրթական գործընթացը շարունակվում է սովորական ռեժիմով։

Նախիջևանի առողջապահության նախարարությունից էլ նշել են, որ միայն մեկ մարդ է դիմել Նախիջևանի հիվանդանոց՝ այդ դեպքի հետ կապված։ Վերջինիս մոտ լսողության խնդիրներ են ծագել։ Մեկ այլ տուժածի մասին էլ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Լուսանկարը՝ caspianpost.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter