HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորում է օպերատիվ շտաբ՝ ընտրական գործընթացների վերահսկման համար

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել են ընտրական հանցագործությունների կանխարգելման և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմները։ Կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացած նիստում որոշում է կայացվել ձևավորել մշտադիտարկման օպերատիվ շտաբ՝ ապահովելու քվեարկության գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշված է.

«Օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը ներառել են՝

  • Ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորումը,
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կոմիտեի գործառույթների սահմանումը,
  • Նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների փոխլրացնող գործունեության համակարգումը և առաջիկա անելիքների պլանավորումը,
  • Ընտրական հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման և քննության ոլորտում ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը։

Կոմիտեի նախագահին ներկայացվել է աշխատանքների ընթացիկ վիճակը, գույքագրվել են առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Քննարկումների արդյունքում նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների մշտադիտարկման օպերատիվ շտաբի ձևավորման ժամկետների, կազմի և աշխատակարգի սահմանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործիքակազմի և ներգրավվելիք միջոցների հստակեցման վերաբերյալ։ Միաժամանակ հանձնարարականներ են տրվել նախաքննական և օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքի համակարգված պլանավորման ուղղությամբ։

Կոլեգիայի նիստի ընթացքում կարևորվել է կոմիտեի գործուն դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև գործողությունների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter